Հայաստան

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի բողոքը պաշտոնավարման արգելքի դեմ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի բողոքը պաշտոնավարման արգելքի դեմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։

«Առուշ Առուշանյանի բողոքը վերաբերում է 5 տարի պաշտոնավարման արգելքին: Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով, երեքշաբթի»,-մանրամասնեց նա: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում