Ադրբեջան

Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել ԵԽԽՎ-ում իր պատվիրակության լիազորությունները չվավերացնելուն կողմնակից պատգամավորներին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել ԵԽԽՎ-ում իր պատվիրակության լիազորությունները չվավերացնելուն կողմնակից պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել այդ կառույցում իր պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ այդ ցուցակում հայտնված անձանց՝ Ադրբեջան այցելելու հայտը կմերժվի մինչև ԵԽԽՎ-ում  ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վերականգնումը:

Հունվարի 24-ին ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրեց աշխատանքը ԵԽԽՎ-ում։ 

Այս որոշումն ընդունվել է այն ֆոնին, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշվել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ 

Դրա պատճառ էր նշվել, որ Ադրբեջանը ԵԽԽՎ ներկայացուցիչներին չի հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու փետրվարի 7-ին երկրում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Բացի այդ, Բաքուն մեղադրվում էր ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ոտնահարելու մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում