Երևան

Հրազդանի կիրճում աղբաորսիչ և մաքրման կայաններ կլինեն

1 րոպեի ընթերցում

Հրազդանի կիրճում աղբաորսիչ և մաքրման կայաններ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տարածքով հոսող Հրազդան գետի կիրճում աղբաորսիչ կայան է կառուցվում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Կիևյան և Հաղթանակի կամուրջների միջև ընկած հատվածում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանի քաղաքապետարանն արդեն երրորդ տարին է, ինչ աղբաորսիչ կայաններ է կառուցում: Հենց այս պահի դրությամբ Հրազդան գետի վրա կառուցվում է նման կայան: Նախատեսում ենք ունենալ նաև մաքրման կայաններ: Առհասարակ, գետի և աղբի հետ կապված խնդիրները պետք է լուծենք նաև նմանատիպ ենթակառուցվածքների ներդրմամբ: Տարբեր հատվածներում ունենք կոյուղագծեր, որոնք մտնում են գետ, իսկ հետագայում անմաքրությունները լցվում են Երևանյան լիճ՝ առաջացնելով բազում խնդիրներ: Այսինքն, գետը մաքուր պահելը համալիր հարց է, որի լուծումները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում