Հայաստան

Ավտոբուսը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է երկու ավտոմեքենաների․ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Ավտոբուսը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է երկու ավտոմեքենաների․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 22-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը, «Ֆոլկսվագեն» ու «Բի-Ուայ-Դի» մեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում