Մարզեր

Աշտարակում տան տանիք և մոտ 800 քմ խոտածածկույթ է այրվել

1 րոպեի ընթերցում

Աշտարակում տան տանիք և մոտ 800 քմ խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 22-ին, ժամը 13։59-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ քաղաքի Սմբատ Զորավարի փողոցում այրվում է տան տանիք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի այգում և տարածվել դեպի տան տանիք։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։10-ին, մարվել՝ 15։56-ին։ Այրվել են տան տանիքը՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 800 քմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում