Հայաստան

«Հայփոստ»-ը հայտարարում է մրցույթ

4 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ը հայտարարում է մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայփոստ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

Բարձրագույն կրթություն,

Հայերեն գրական լեզվի տիրապետում,

Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոններում,

Ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, քաղաքացիական և աշխատանքային, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքների, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հաշվապահական հաշվառման», «Գնումների մասին», «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքներ),

Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում,

Նշված պաշտոնի համար մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում անձը պաշտոնին կնշանակվի Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով  սահմանված պահանջները բավարարելու դեպքում:

Մրցույթը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 11:00-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքում (ք․ Երևան, Սարյան 22)

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը․

 

Դիմում,

Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճեններով,

Քաղվածք աշխատանքային գրքույկից,

Ինքնակենսագրություն,

Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,

Բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

Մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

Ընկերության գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝

 

Որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

Տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտավորությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը,

Խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից,

Որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

Որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ որը զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

Որը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ը /ներառյալ/։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով։

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 10:30-ից մինչև 16:30 բացի շաբաթ և կիրակի օրերից` ք․ Երևան, Սարյան 22 հասցեում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում