Չինաստան

Չինաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս

2 րոպեի ընթերցում

Չինաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս, որտեղ բանակցություններ կվարի Բելառուսի ղեկավարության հետ՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունում։

Լի Ցյանին Մինսկի ազգային օդանավակայանում դիմավորել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Ըստ «Առաջինի միավորում» լրատվական Telegram ալիքի՝ կառավարությունների ղեկավարները ծրագրում են բանակցություններ նեղ և ընդլայնված կազմերով, սպասվում է տնտեսական ոլորտում համաձայնագրերի փաթեթի ստորագրում։ Բացի այդ, Լի Ցյանի հետ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Գոլովչենկոն հայտնել էր, որ Մինսկի և Պեկինի միջև ստորագրվելիք փաստաթղթերը կամրագրեն Բելառուսի և Չինաստանի հեռանկարային գործընկերության ծրագրերը համագործակցության առանցքային ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցությունը, գիտությունը, կրթությունը, տրանսպորտը, թվային զարգացումը, կանաչ տնտեսությունը և տարածաշրջանային համագործակցությունը:

Նախքան Բելառուս այցելելը Լի Ցյանը Մոսկվայում բանակցություններ էր վարել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում