Հայաստան

Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով  «Ford»-ի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 21-ին ժամը 22:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1993 թ.) բախվել է կայանած «Sitrak» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1987 թ.)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում