Վրաստանի նոր օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը նախատեսում է 2029 թվականին Վազիանիում շահագործման հանձնել տարեկան մինչև 10 միլիոն ուղևորի սպասարկելու հնարավորությամբ միջազգային նոր օդանավակայանի առաջին հատվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշվում է երկրի Կառավարության աշխատակազմի հրապարակած հայտարարությունում:

500 հեկտար ընդհանուր մակերեսով օդանավակայանը կառուցվելու է Թբիլիսիի մերձակայքում գտնվող նախկին ռազմաբազայի տարածքում: Հետագայում օդանավակայանի ուղևորահոսքը նախատեսվում է հասցնել տարեկան 20 միլիոն մարդու։ 

Օդանավակայանի նախագծի մշակման գործընթացում Վրաստանի կառավարությանն աջակցում է Ասիական զարգացման բանկը, որը հունիսին հայտարարել է գլխավոր հատակագծի մշակման մրցույթ:

Վրաստանի կառավարության գնահատմամբ՝ նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 1.2 միլիարդ դոլար է: Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի ներկայիս օդանավակայանը տարեկան սպասարկում է մինչև 4.5 միլիոն ուղևորի։

Վազիանին Թբիլիսիից 25 կմ հեռու գտնվող գյուղ է։ Մինչև 2001 թվականի հունիսի 30-ն այստեղ էր գտնվում ՌԴ ՊՆ 137-րդ ռազմաբազան։

 

Հայերեն

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն