Տնտեսություն

ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգումն իրականացվել է նախատեսված ժամկետից շուտ

1 րոպեի ընթերցում

ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգումն իրականացվել է նախատեսված ժամկետից շուտ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայկական ատոմային էլեկտրակայանի պլանային նախազգուշական վերանորոգումն իրականացվել է նախատեսված ժամկետից շուտ և այն այժմ աշխատում է իր բնականոն ռեժիմով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հայկական ատոմային էլեկտրակայանից։

Հաղորդագրության համաձայն՝ ՊՆՎ-2024-ից հետո ընթացիկ տարվա օգոստոսի 11-ին ժամը 12։17-ին ՀՀ միասնական էներգահամակարգին է միացել ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ տուրբոգեներատորը, իսկ ժամը 15։20-ին՝ 3-րդը։

«Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր ս/թ օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ։ 

Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ»,-ասված է ՀԱԷԿ-ի հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում