Մարզեր

ՃՏՊ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին տեղեկություն է ստացել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել չգործող ջրատարը։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից, հոսանքազրկել և մոտեցրել ավտոքարշակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում