Գյումրիում կբացվի Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավագանին օգոստոսի 15-ի արտահերթ նիստով որոշեց «Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված շենքը հանձնել համայնքին։ Շենքը համայնքին նվիրաբերվելուց հետո փոխանցվելու է  «Հայաստանում շվեյցարական կազմակերպության ակադեմիա» ՓԲԸ-ին՝ Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսքը վերաբերում է Գյումրի համայնքի Ջիվանու փողոց 74 հասցեի՝ «Գալուստ Գյուլբենկյանի անվան» հիվանդանոցի նախկին շենքին, որը 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ կառավարությանը որոշմամբ հատկացվել էր «Շիրակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, սակայն շենքի վերանորոգման մեծ ծախսերի ու գումարի բացակայության պատճառով թանգարանն այդպես էլ շենքում չտեղակայվեց։

Ավագանին նման որոշում կայացրեց՝ հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանի գրություն-առաջարկությունը։

Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է համարվում։ Այն բարձրակարգ կրթություն է տրամադրում նրանց, ովքեր ցանկանում են աշխատել կառավարման, զբոսաշրջության, սպասարկման, ռեստորանային և հյուրանոցային ծառայության ոլորտներում, ինչպես նաեւ հյուրընկալության հետ կապված այլ ճյուղերում (արարողակարգ, խորհրդատվություն, բանկեր, անշարժ գույք և այլն)։ 

Ավագանու անդամներին ներկայացնելով ծրագիրը՝ Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի ներկայացուցիչ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ շենքը սեփականության իրավունքով չի տրվում Լոզանի դպրոցին, այլ մնալու է Հայաստանին և տրվում է նվիրաբերություն պայմանով։ Ըստ բանախոսի՝ Համաշխարհային բանկը ևս ցանկություն  է հայտնել ծրագրին մասնակից լինելու։

 «Սա լինելու է նվիրաբերություն պայմանով։ Ըստ ծրագրի՝ կառույցն ունենալու է դպրոց, հյուրանոցային համարներ, ռեստորանային լսարաններ։ Նախատեսվում է հազար ուսանողի համար։ Այն գործելու է ինչպես ՀՀ, այնպես էլ այլ  երկրների ուսանողների համար։ Շահագործվելու է երկու փուլով՝  կրթական գործընթացը սկսվելու է 6-7 ամսից՝  աշխատելով այլ հյուրանոցների հետ: Երկրորդ փուլով ավարտին կհասցվի շենքի հիմնանորոգումը»,- նշեց Խաչիկ Հակոբյանը՝  տեղեկացնելով, որ, ըստ նվիրաբերության պայմանի, եթե ծրագիրը չի հաջողվում, շենքը կրկին հանձնվում է համայնքին։

Նման դպրոցի մասնաճյուղ բացելու հարցը  քննարկվել էր դեռ մեկ տարի առաջ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպման ժամանակ։

Արմենուհի Մխոյան

Հայերեն فارسی

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա