ԱՀԿ-ն գլոբալ արտակարգ դրություն է հայտարարել mpox վիրուսի բռնկման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Աֆրիկայում mpox վիրուսի (կապիկի ծաղիկ) տարածման հետ կապված վտանգավորության ամենաբարձր մակարդակ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն օգոստոսի 14-ին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ԱՀԿ Արտակարգ իրավիճակների կոմիտեն mpox-ի նոր բռնկումը համարում է «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»:

Նրա խոսքով՝ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Ուգանդայում, որտեղ ավելի վաղ չէր գրանցվել mpox-ի տարածում, հայտնաբերվել է վարակման 90 դեպք վիրուսի 1b տարբերակով, որը բնութագրվում է հիվանդության ավելի ծանր ընթացքով և ավելի մեծ թվով մահերի հանգեցնում, քան նախորդ տարբերակի դեպքում։ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում գրանցվել է վարակման արդեն ավելի քան 14 000 դեպք, մահացել է 524 մարդ։

Ընդհանուր առմամբ, այս տարի 13 աֆրիկյան երկրում գրանցվել է mpox-ով վարակման 17 000 դեպք, ինչը 160 %-ով ավելի է, քան 2023 թ. այդ նույն ժամանակաշրջանում, գրում է Reuters-ը։

Վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն հնարավոր է սերտ շփման դեպքում, մասնավորապես, սեռական ճանապարհով։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, ցանը, ավշային հանգույցների բորբոքվածությունը, մկանային ցավերը, թուլությունը։ Որպես կանոն, մարդու օրգանիզմը երկուսից չորս շաբաթվա ընթացքում հաղթահարում է վիրուսը, սակայն հազվագյուտ դեպքերում հնարավոր է, որ հիվանդությունը մահվան ելք ունենա:

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել