Առաջին կիսամյակում Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են ավելի քան 20 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր օգտագործման տրանսպորտի միջոցներով ուղևորափոխադրումների ծավալը 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում տրանսպորտի բոլոր միջոցներով փոխադրվել է 107 մլն 637.5 հազար մարդ: Հունիսին փոխադրվել է 17 մլն 960.8 հազար մարդ: Դա 8.6 տոկոսով քիչ է, քան մայիսին, սակայն 16.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը:

Գերակշռում են ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումները. տարվա առաջին կիսամյակում 2023-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցվել է 25 տոկոսով (87 մլն 830.6 հազար մարդ): Մայիսին տրանսպորտի այս միջոցով փոխադրվել է 14 մլն 454.1 հազար մարդ: Դա 10.6 տոկոսով քիչ է, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի ցուցանիշը գերազանցվել է 17.5 տոկոսով:

Այս տարվա առաջին կիսամյակում տաքսիներից օգտվածների թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25.4 տոկոսով. ՀՀ վիճկոմի ներկայացրած տվյալներն արտացոլում են միայն իրավաբանական անձանց կողմից իրականացված ուղևորափոխադրումների ցուցանիշը:

Երկաթուղային տրանսպորտից օգտվածների թիվը տարվա առաջին կիսամյակում՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.1 տոկոսով՝ 261.5 հազար մարդ: Հունիսին տրանսպորտի այս տեսակից օգտվել է 44.6 հազար հոգի: Դա 1.1 տոկոսով քիչ է մայիսի ցուցանիշից և նույնքանով գերազանցում է նախորդ տարվա հունիսի տվյալը:

Օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ փոփոխություն չի կրել: Հաշվետու ժամանակաշրջանում փոխադրվել է 2 մլն 397.6 հազար մարդ: Այս տարվա հունիսին եղել է 529.8 հազար ուղևոր՝ 21.4 տոկոսով ավելի, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 2.9 տոկոս է: Ներկայացված ցուցանիշները ներառում են նաև այլ երկրների ավիաընկերությունների իրականացված ուղևորափոխադրումների տվյալները:

Հայաստանյան շարժակազմերով օդային ուղևորափոխադրումները 2024-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 25.9 տոկոսով՝ 599.9 հազար մարդ, որից 149.4 հազարը՝ հունիսին: Մայիսի համեմատ առկա է 33.9 տոկոսի աճ: Նշված թիվը 7.4 տոկոսով փոքր է նախորդ տարվա հունիսի ցուցանիշից:

Այս տարվա առաջին կիսամյակում Էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները (17 մլն 147.8 հազար մարդ) 16.3 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Հունիսին տրանսպորտի այս տեսակից օգտվել է 2 մլն 932.3 հազար մարդ՝ 2.5 տոկոսով պակաս, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 12.4 տոկոս է:

Տրանսպորտի բոլոր միջոցներով ուղևորափոխադրումների առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայիսին՝ 19 մլն 659.8 հազար մարդ, նվազագույնը՝ հունվարին (16 մլն 65.5 հազար մարդ): 

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում