Կրթություն

Մեկնարկում է Համահայկական հայագիտական օլիմպիադան

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Համահայկական հայագիտական օլիմպիադան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան: Նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում և Քուվեյթում սովորող 53 աշակերտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, օլիմպիադային մասնակցության հայտերը ընդունվել են մինչև 2024 թ. օգոստոսի 4-ը: 

Միջոցառումը անցկացվելու է 2024 թ. օգոստոսի 15-19-ը: Բացի հիմնական մրցույթներից, անցկացվելու են այլ միջոցառումներ ևս՝ երգի, ասմունքի, խոհարարական վարպետության դասեր և այլն: 

Երիտասարդների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում