Հայաստան

Զովունի գյուղում վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Զովունի գյուղում վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի գործարաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2006 թ․) և «Kia» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ ՃՏՊ-ի հետևանքով Գ․ Խ․-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։41-ին, մարվել՝ 17։44-ին։ Մասամբ այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում