Ռուսաստան

Մոսկվան Քիշնևին մտահոգություն է հայտնել Մոլդովայում  F-16 ինքնաթիռների տեղակայման մասին տեղեկատվության կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան Քիշնևին մտահոգություն է հայտնել Մոլդովայում  F-16 ինքնաթիռների տեղակայման մասին տեղեկատվության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Մոլդովայի տարածքում F-16 ինքնաթիռների տեղակայման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Դիվանագետին լուրջ մտահոգություն է հայտնվել ռուսական և մոլդովական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության առնչությամբ, ըստ որի՝  Արևմուտքի կողմից Կիևին փոխանցված F-16 ինքնաթիռները կտեղակայվեն Մոլդովայի օդանավակայաններում և դրանք կօգտագործվեն  ռուսական տարածքը ռմբակոծելու համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում