ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Օգոստոսի 6-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում էրներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Ավելի ուշ պատգամավորը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացված է իր թեկնածությունը