Հայաստանում հունվար-հունիսին շինարարության ծավալը 15.7 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիսին շինարարության ծավալները 15.7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է 202 մլրդ 15.5 մլն դրամի շինաշխատանք: Հունիսին իրականացվել է 51 մլրդ 339.7 մլն դրամի շինարարություն, որի ծավալը 18 տոկոսով գերազանցել է 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշը:

Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության 47.3 տոկոսը կատարվել է կազմակերպությունների միջոցներով և գնահատվում է 95 մլրդ 611 մլն դրամ: Ծավալը 6.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Հունիսին կազմակերպությունների միջոցներով իրականացվել է շինարարության 49.5 տոկոսը՝ 25 մլրդ 428 մլն դրամի: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 12.9 տոկոս է:

2024 թվականի առաջին կիսամյակում պետական միջոցներով իրականացվել է շինարարության 21.1 տոկոսը՝ 42 մլրդ 570.9 մլն դրամի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 58.8 տոկոս է: Հունիսին՝ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճը 22.6 տոկոս է: Այս տարվա ամառվա առաջին ամսին պետական միջոցներով իրականացված շինարարության ծավալը կազմում է ընդհանուրի 25.6 տոկոսը և գնահատվում է 13 մլրդ 136.2 մլն դրամ:

Զգալի է նաև բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը, որն այս տարվա հունվար-հունիսին կազմել է ընդհանուրի 27 տոկոսը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58.2 տոկոսով: Աշխատանքների ծավալը գնահատվում է 54 մլրդ 578.2 մլն դրամ, որից 10 մլրդ 668.6 մլն դրամի շինարարությունը կատարվել է հունիսին: Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 57.5 տոկոսով:

Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության 3.8 տոկոսն իրականացվել է համայնքների (7 մլրդ 662.9 մլն դրամի), իսկ 0.8 տոկոսը՝ մարդասիրական օգնության միջոցներով (1 մլրդ 592.5 մլն դրամի):        

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում