Դատարանի վճռով՝ հողամասը վերադարձվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել և համայնքին է վերադարձվել Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից 2012 թվականի հուլիսի 30-ին կազմակերպված՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ե.Չարենցի 4-րդ փողոցի 13-րդ հասցեի 0.0801 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը: Մասնավորապես՝ պահանջվել էր որպես հետևանք անվավեր ճանաչել աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու հետ վերոնշյալ մակերեսով հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը, ինչպես նաև հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ քաղաքացու իրավունքի պետական գրանցումը:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի վճռով բավարարվել են Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցադիմումի պահանջները. համայնքին է վերադարձվել Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը:

Վճիռն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 21-ին:                                                                      

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին