Ռուսաստան

Խաղաղ բնակչության ուղղված հարվածներն արդարացում չունեն և չեն կարող ունենալ. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Խաղաղ բնակչության ուղղված հարվածներն արդարացում չունեն և չեն կարող ունենալ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՕՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը իսրայելական կողմին կոչ է անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, ընդգծելով՝ Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից:

«Կարծում ենք, որ դրանք արդարացում չունեն և չեն կարող ունենալ: Նման ողբերգությունները խոչընդոտում են կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է՝ հարձակման ժամանակ այնտեղ եղել է ավելի քան երկու հազար փախստական։  Ինչպես հայտնում են պաղեստինյան աղբյուրները, այդ հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են և գտնվում են ավերված շենքի փլատակների տակ: 

«Զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ և կանայք:  Մոսկվայում խորապես ցնցված են տեղի ունեցածից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին:  Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում», - ընդգծել Է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի բանաձևերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում