Սպորտ

Փարիզ-2024. Ծանրորդ Գարիկ Կարապետյանը 4-րդն է Օլիմպիական խաղերում

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Ծանրորդ Գարիկ Կարապետյանը 4-րդն է Օլիմպիական խաղերում

ՓԱՐԻԶ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Գարիկ Կարապետյանը Փարիզի Օլիմպիական խաղերում 4-րդ տեղում է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:  Պոկում վարժությունում Կարապետյանը մեկնարկում հաջող բարձրացրեց 180 կգ և հաջորդիվ երկու փորձից հետո գլխավերևում պահեց 186 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց միայն 212 կգ: Նա երկու փորձից գլխավերևում չպահեց 218 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնը Չինաստանից Լիու Հուանհուան: Նա երկամարտում գրանցեց 406 կգ արդյունք: Երկրորդ տեղում Ուզբեկստանից Ակբար Զուրաևն է և երրորդում չեզոք դրոշի ներքո հանդես եկող Եվգենի Ծիխանցով է:

Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ էին դարձել ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե էր նվաճել ըմբիշ Մալխաս Ամոյանը:

 

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում