Այս տարվա հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը մայիսի համեմատ նվազել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը երկու անգամ գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 18 մլրդ 407.3 մլն դոլար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հիմնվելով 2024 թվականի հուլիսի 16-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներին: 

Այս տարվա հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 27.7 մլն դոլար, ինչը 6.7 տոկոսով ցածր է մայիսի ցուցանիշից, սակայն 34.6 տոկոսով գերազանցում է 2023-ի հունիսի տվյալը: 

Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 2.3 անգամ՝ հասնելով 7 մլրդ 927.6 մլն դոլարի: Հունիսին այն կազմել է 856.4 մլն դոլար: Դա 10.9 տոկոսով ցածր է մայիսի ծավալից, սակայն 59.9 տոկոսով շատ է, քան անցյալ տարվա հունիսին: 

2024-ի առաջին կիսամյակում ներմուծումն աճել է 86.5 տոկոսով՝ կազմելով 10 մլրդ 479.7 մլն դոլար: Հունիսի ցուցանիշը 1 մլրդ 171.3 մլն դոլար է՝ 3.5 տոկոսով ցածր մայիսի տվյալից: 2023 թվականի հունիսի համեմատ գրանցվել է 20.6 տոկոսի աճ:   

Հայերեն ქართული 中文

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս