Քաղաքականություն

Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու Հայաստանի հետ բանակցային գործընթացին. Ջոլի

1 րոպեի ընթերցում

Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու Հայաստանի հետ բանակցային գործընթացին. Ջոլի

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ Հայ դատի Կանադայի հանձնախմբի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին:

«Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալով ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»,- նշել է նախարարը: 

Հայ դատի Կանադայի հանձնախումբն իր քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում ակտիվորեն շարունակում է աշխատանքները Կանադայի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում