Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում պայքարի մեջ են մտնում ծանրորդները

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ,  9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «South Paris Arena»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ կմտնեն 89 կգ քաշային մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը կսկսի պայքարն իր երկրորդ Օլիմպիական խաղերում: 

28-ամյա Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն է, արծաթե  և կրկնակի բրոնզե մեդալակիր: 

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներից Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 10-ին:

Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ: 

 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում