ՓԱՐԻԶ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «South Paris Arena»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ կմտնեն 89 կգ քաշային մարզիկները:
Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը կսկսի պայքարն իր երկրորդ Օլիմպիական խաղերում:
28-ամյա Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն է, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներից Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 10-ին:
Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Վարվառա Հայրապետյան