Կառավարությունը 1 միլիարդ 428 միլիոն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 6 մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 428 միլիոն դրամ հատկացրեց 13 համայնքներում 20 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության օգոստոսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

Արարատի մարզին կհատկացվի 423 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 425 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 16 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 174 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 31 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 356 միլիոն դրամ։ 

Նա նշեց, որ այս տարի Հայաստանի մարզպետարաններին 13 միլիարդ 730 միլիոն դրամի չափով ֆինանսավորում է հատկացվել։ 

Հայերեն Español

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան