ՀՀ ՆԳ նախարարը պատվոգրեր է հանձնել «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը և «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ նախագիծը համատեղ ջանքերով կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար։

Բազմասերիանոց դրամայի ստեղծման աշխատանքներում «Շանթ» հեռուստաընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ. տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, ներկայացվել են իրական պատմություններ, որոնք ներառվել են հեռուստանախագծում:

Հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 2023 թ. նոյեմբերի 16-ից և միտված էր պայքարելու թմրամոլության դեմ և գեղարվեստական ձևաչափով ներկայացնելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ու օգտագործումը:

«Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ սերտ համագործակցության համար։

ՆԳ նախարարի կողմից պատվոգրերով պարգևատրվել են «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը, պրոդյուսերներ Հարություն Մովսեսյանը, Դավիթ Գալոյանը, սցենարիստներ Անի Մաղաքյանն ու Արման Մարտիրոսյանը, ռեժիսոր Ռաֆիկ Հովհաննիսյանը, դերասաններ Նելլի Խերանյանը, Մխիթար Ավետիսյանը, Մերի Քոչարյանը, Սամվել Մալոյանը, Հրանտ Հովսեփյանը և Բորիս Մելքոնյանը։

Քննարկվել են ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում