Փարիզ-2024. Այս բրոնզե մեդալը լավ հիմք է հաջորդ Օլիմպիական խաղերի համար. Մալխաս Ամոյան

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ,  7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի նորընծա բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալի համար ուրախ է, սակայն նպատակը մնում է ոսկե մեդալը:

«Թեպետ առաջին Օլիմպիական խաղերս են, սակայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ունեցածս հաղթանակներից հետո, իմ մտքին երկրորդ և երրորդ տեղերը  չեն գալիս: Այստեղ եկել էի միայն ոսկե մեդալ նվաճելու համար: Սակայն, իրոք, զիջեցի: Չգտա ճանապարհը, թե ինչպես հաղթել կիսաեզրափակչում և պարտվեցի: Փառք Աստծո, որ կարողացա գոնե մեդալ նվաճել: Արժանանում ենք նրան, ինչին որ պատրաստվել ենք: Գուցե ինչ-որ մի տեղ թերացել եմ: Այո, մեդալը կա, բայց սա այն մեդալը չէ, որը ես ցանկանում էի: Առավել ուրախ կլինեի, եթե ոսկին նվաճեի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՕԽ բրոնզե մեդալակիրը:

Ամոյանի խոսքով` բրոնզե մեդալի համար գոտեմարտը ևս հեշտ չի տրվել, ամեն ինչ առավել բարդ ընթացք է ստացել 6:5 հաշվի ժամանակ: Ամոյանն այս հաջողության համար շնորհակալությունն է հայտնել լրագրողներին, մարզիչներին, ընկերներին, աջակիցներին ու Աստծուն:

«Այո, այս բրոնզե մեդալը լավ հիմք է հաջորդ Օլիմպիական խաղերի համար: Եթե պարտվեի, գուցե, հոգեբանորեն բարդություններ լինեին հաջորդ մրցաշարերում»,-ասաց նա:

Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանի մրցակիցը Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանն էր: Ամոյանին հաջողվեց առավելության հասնել 6:5 հաշվով և դառնալ Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր:

 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով