Սպորտ

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը կպայքարի ՕԽ բրոնզե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը կպայքարի ՕԽ բրոնզե մեդալի համար

ՓԱՐԻԶ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ըմբիշ Սլավիկ Գալստյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գալստյանի մրցակիցը Իրանի ներկայացուցիչ, Ասիայի գործող չեմպիոն Սաեդ Էսմաելին էր: Բարդ ընթացք ստացած գոտեմարտում Գալստյանը զիջեց 10:4 հաշվով: 

Ավելի վաղ` մեկնարկային երկու գոտեմարտերում Սլավիկ Գալստյանն առավելության էր հասել Էկվադորի և Ֆրանսիայի ներկայացուցիչների նկատմամբ: 

Հայաստանի օլիմպիական հավաքականից ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը օգոստոսի 7-ին կպայքարեն ՕԽ մեդալների համար: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակչում Իրանից Մոհամմադհադի Սարավին է, իսկ Մալխաս Ամոյանը Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում