Առաջին կիսամյակում Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշների աճը շարունակվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.4 տոկոսով գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այս տարվա հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունը 7.1 տոկոսով բարձր է եղել մեկամյա վաղեմության ցուցանիշից: 2024-ի մայիսի համեմատ հունիսին տնտեսական ակտիվությունն աճել է 11.3 տոկոսով:

Տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 18.2 տոկոսով մեծ է եղել, քան 2023-ի նույն կիսամյակում և կազմել է 1 տրլն 408 մլրդ 107.2 մլն դրամ: Հունիսին այն կազմել է 225 մլրդ 124.5 մլն դրամ, ինչը 1.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, սակայն 2.4 տոկոսով պակաս է եղել, քան այս տարվա մայիսին:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 285 մլրդ 824.9 մլն դրամ:

Շինարարության ծավալը 2024-ի առաջին կիսամյակում 15.7 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 202 մլրդ 15.5 մլն դրամ: Հունիսին շինարարության ծավալը գնահատվել է 51 մլրդ 339.7 մլն դրամ: Աշխատանքների ծավալը 18 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա հունիսի և 19.9 տոկոսով՝ այս տարվա մայիսի ցուցանիշը:

Առևտրի շրջանառությունը 2024 թվականի հունվար-հունիսին 22.9 տոկոսով բարձր է եղել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 տրլն 754 մլրդ 219.3 մլն դրամ: Հունիսին առևտրաշրջանառությունը 515 մլրդ 33.8 մլն դրամ էր, ինչը 4.3 տոկոսով ավելի է այս տարվա մայիսի և 16.2 տոկոսով՝ նախորդ տարվա հունիսի տվյալից:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) այս տարվա առաջին կիսամյակում 4.4 տոկոսով է գերազանցել 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 562 մլրդ 50.8 մլն դրամ: Հունիսին եղել է 282 մլրդ 861.9 մլն դրամ՝ 5.6 տոկոսով գերազանցելով մայիսի ցուցանիշը: Իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ ավելին է եղել 7.8 տոկոսով:

Սպառողական գները հունվար-հունիսին 0.6 տոկոսով ցածր են եղել 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս տարվա մայիսի համեմատ հունիսին գրանցվել է 0.9 տոկոսով նվազում: Հունիսին՝ 2023-ի հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.8 տոկոսով:   

Հայերեն العربية Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ