Իրան

Իրանն ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը երկրի արևելյան շրջաններում

1 րոպեի ընթերցում

Իրանն ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը երկրի արևելյան շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը, որոնք տեղակայված են երկրի արևելքում, ստացել են սպառազինությունների և սարքավորումների նոր խմբաքանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

ՀՕՊ ուժերը ստացել են զենիթային հրթիռներ, ռադիոտեղորոշիչ կայաններ և անօդաչու թռչող սարքեր։ Դրանց հանձնումը տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդի ներկայությամբ։

Օգոստոսի 6-ին Իրանի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին հայտարարել էր զենիթային պաշտպանության ուժեղացման, ցամաքային համակարգերի և գործողության ավելի մեծ հեռահարության շառավղով հրթիռների արտադրության պլանների մասին։ Նա նշել էր, որ հակաօդային պաշտպանության զորքերը մեծացնում են իրենց կարողությունները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռադարների, տվյալների հավաքման համակարգերի ոլորտում։ Էլհամին հավելել էր, որ Իրանի բանակը լիովին ինքնաբավ է և կախված չէ օտարերկրյա սարքավորումներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում