Սպորտ

Փարիզ-2024. Աթլետ Երվանդ Մկրտչյանը մեկնարկեց ՕԽ-ում` սահմանելով ՀՀ նոր ռեկորդ

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Աթլետ Երվանդ Մկրտչյանը մեկնարկեց ՕԽ-ում` սահմանելով ՀՀ նոր ռեկորդ

ՓԱՐԻԶ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աթլետ Երվանդ Մկրտչյանը մեկնարկեց Փարիզ-2024-ում` թարմացնելով Հայաստանի ռեկորդը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի Stade de France մարզադաշտում, որտեղ ընթանում են աթլետիկայի մրցաշարերը, օգոստոսի 7-ին կայացավ նաև տղամարդկանց 800 մետր վազքի որակավորման մրցաշարը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար Երվանդ Մկրտչյանը 800 մետր տարածությունը հաղթահարեց 1:49.91 արդյունքով: Այս արդյունքը Հայաստանի նոր ռեկորդ է:

Ընդհանուր պայքարում Մկրտչյանը միայն 51-րդ հորիզոնականում է:

Հայաստանի օլիմպիական հավաքականից ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը օգոստոսի 7-ին կպայքարեն ՕԽ մեդալների համար: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակչում Իրանից Մոհամմադհադի Սարավին է, իսկ Մալխաս Ամոյանը Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար։

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում