Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին Հայաստանն ունի 4 մասնակից

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ,  7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին մրցապայքարի մեջ կմտնեն ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի առաջին մրցակիցը 67 կգ քաշային կարգում կլինի Էկվադորից Անդրես Մոնտանոն: 

Երեկոյան մրցահերթում` Երևանի ժամանակով 20:15-ից սկսած, իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, ով հաղթել է նախորդ երեք գոտեմարտերում: Նրա մրցակիցը Իրանից Մոհամմադհադի Սարավին է։ 

Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանից Արամ Վարդանյանը:

Եվ Երևանի ժամանակով 13:55-ից սկսած «Stade de France»-ում Օլիմպիական խաղերում իր առաջին մեկնարկը կունենան աթլետ Երվանդ Մկրտչյանն, ով ուժերը կփորձի 800 մետր վազքում: Նա ընդգրկված է երրորդ մրցահերթում:

Վարվառա Հայրապետյան 

Հայերեն فارسی Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում