Բանգլադեշում անկարգությունների զոհերի թիվը հասել է 109-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշում օգոստոսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների զոհերի թիվը հասել է 109-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանն ու բժիշկներին։

Ավելի վաղ հաղորդվել էր 56 զոհի մասին։

Գործակալության հաշվարկների համաձայն՝ հուլիսին երկրում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 409-ի։

Օգոստոսի 5-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան, որը 15 տարի ղեկավարել էր երկիրը, հրաժարական է տվել, քրոջ հետ միասին լքել իր պաշտոնական նստավայրը մայրաքաղաք Դաքայում և մեկնել Հնդկաստան։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ Հասինան ապաստան է խնդրում Մեծ Բրիտանիայից: 

Աշխարհ

Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և հեռացել երկրից

Ըստ Reuters գործակալության՝ Բանգլադեշի ցուցարարներն օգոստոսի 6-ին պահանջել են խորհրդարանի ցրումը։ Հասինայի դեմ շարժման գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Նահիդ Իսլամը, հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ցրվի մինչև տեղի ժամանակով ժամը 15։00-ն, և խնդրել է «հեղափոխական ուսանողներին պատրաստ լինել», եթե դա տեղի չունենա։

Օգոստոսի 6-ին Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատարը պետք է հանդիպեր ցույցերի ուսանող ղեկավարների հետ և քննարկեր ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը, որը պետք է երկրում կազմակերպի ընտրություններ։ 

Բանգլադեշում ուսանողները բողոքի ակցիաներ են սկսել հուլիսից։ Ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։ Այնուհետև ցույցերը վերածվեցին ավելի ընդարձակ հակակառավարական շարժման՝ վարչապետի հրաժարականի պահանջով։  

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան