Ճապոնական Nikkei-ը պատմական աճ է գրանցել ռեկորդային անկումից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ֆոնդային բորսայի Nikkei հիմնական ինդեքսը, որն արտացոլում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքների տատանումը, օգոստոսի 6-ին գրանցել է պատմական աճ օգոստոսի 5-ին տեղի ունեցած խոշորագույն անկումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։

Տեղական ժամանակով ժամը 09:50-ին Nikkei-ն ավելացրել է 10,12 % և հասել 34641,99 կետի նշագծին, ինչը դարձել է ռեկորդային միանվագ աճ Տոկիոյի բորսայի ամբողջ պատմության ընթացքում: 

Ընդ որում, օգոստոսի 5-ին Nikkei-ի անկումը կազմել է 12,4%, ինչը նույնպես ամենամեծ միանվագ անկումն էր Տոկիոյի ֆոնդային բորսայի պատմության մեջ։ 

Տնտեսություն

Nikkei-ի շեշտակի անկումը գերազանցել է 1987 թվականի «սև երկուշաբթիի» մակարդակը

Տեղացի վերլուծաբանների կարծիքով, օգոստոսի 6-ի աճի հիմնական գործոնը պատմական անկումից հետո հակառակ ընթացքն է. ներդրողները շտապում են գնել նկատելիորեն էժանացած բաժնետոմսերը:

Այդ ֆոնին կտրուկ թուլացել է ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ, ինչը ձեռնտու է Ճապոնիայի խոշոր ընկերություններին, որոնք կողմնորոշված են դեպի արտաքին շուկաները։ Սակարկությունների բացումից ի վեր դոլարի  փոխարժեքն իենի նկատմամբ ամրապնդվել է 1,33 %-ով՝ հասնելով 1 դոլարի դիմաց մինչև 145,39-145,41 իենի:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ