Սպորտ

Ուրախ եմ, որ ներկայացնելու եմ իմ նախնիների հայրենիքը. Էլինա Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Ուրախ եմ, որ ներկայացնելու եմ իմ նախնիների հայրենիքը. Էլինա Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ներկայացնելու է Հայաստանը՝ սկսած օգոստոսի 11-ին մեկնարկելիք Cincinnati Open-ի մրցաշարից։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էլինա Ավանեսյանն այդ մասին գրել է «Ինստագրամ»-ի իր էջում։ 

«Պատիվ ունեմ հայտարարելու, որ ես Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել և ներկայացնելու եմ Հայաստանը՝ սկսած երկուշաբթի մեկնարկող Cincinnati Open-ից։ Այս ճամփորդությունն անհավատալի էր, և ես ուրախ եմ իմ ունակությունները լավագույնս ցույց տալու ու իմ նախնիների հայրենիքը ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին անմնացորդ աջակցության համար»,-գրել է Ավանեսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում