Տնտեսություն

ԱրարատԲանկը հերթական անգամ վաղաժամկետ ավարտեց պարտատոմսերի տեղաբաշխումը

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը հերթական անգամ վաղաժամկետ ավարտեց պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ,5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 10-ը, սակայն  տեղաբաշխումն ավարտվել է օգոստոսի 2-ին։ 

Հիշեցնենք, որ թողարկվել էր 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով 200 հազար հատ պարտատոմս:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

ԱրարատԲանկի 28-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։ 

ԱրարատԲանկը շարունակելու է պարտատոմսերի թողարկումը։ Նոր պարտատոմսերի վերաբերյալ կտեղեկացնենք առաջիկայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում