Ամերիկյան ինդեքսները նվազել են - 02/08/24
1 րոպեի ընթերցում
![Ամերիկյան ինդեքսները նվազել են - 02/08/24](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/03/ikdJbbL4XabJIfPY8YMpyva8upAwLluVKc5GSf9S.webp)
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների օգոստոսի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.51%-ով և կազմել 39737.26 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.84%-ով և կազմել 5346.56 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.43%-ով և կազմել 16776.16 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: