Տնտեսություն

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով

2 րոպեի ընթերցում

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, որոնք կենտրոնի բժիշկներին հնարավորություն են տալիս արագ և անվտանգ կատարել տարբեր հետազոտություններ։ 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն իր գործունեության 26 տարիների ընթացքում փրկել է ավելի քան 17.000 կնոջ կյանք։ 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ժամանակակից սարքավորումներով համալրելու գործընկերն Ակբա Լիզինգն է։

«Բժիշկը պարտավոր է իր այցելուին պատշաճ սպասարկել և ամբողջական պատասխաններ տալ։ Այցելուն այս կենտրոնում պետք է ստանա իր հետազոտությունների, ինչպես նաև իրեն մտահոգող անհանգստությունների բոլոր պատասխանները։ Այս ամենի համար անհրաժեշտ է ունենալ գերհզոր սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան հետազոտել մարդուն և ճիշտ ախտորոշում, բուժում տրամադրել: Այս գործում մեր լավ գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը,  որը օգնության ձեռք մեկնեց մեզ և կարողացանք միասին, համատեղ ուժերով ձեռք բերել ամենալավ և կայացած սարքավորումները»,– նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Դեռ նախորդ տարի Ակբա Լիզինգի աջակցությամբ կենտրոնը ձեռք էր բերել մամոգրաֆիկ սարք, որն արհեստական բանականության շնորհիվ օգնում է մասնագետներին շատ ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել և բացառել բացթողումները։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում