Իրան

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սպանվել է կարճ հեռահարության արկի հարվածից. ԻՀՊԿ

1 րոպեի ընթերցում

Reuters
Reuters

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիան սպանվել է կարճ հեռահարության արկի հարվածից, որն արձակվել է Թեհրանում նրա նստավայրի սահմաններից դուրս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): 

Օգոստոսի 3-ին հրապարակված հաղորդագրության մեջ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ, հիմնվելով մինչ այժմ իրականացված հետաքննությունների վրա, Հանիայի վրա հարձակումը իրականացվել է մոտ 7 կիլոգրամ պայթուցիկ նյութերով լցված կարճ հեռահարության արկի միջոցով, որն արձակվել է հյուրերի նստավայրի սահմաններից դուրս: 

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իսրայելը պատշաճ ժամանակին և տեղում խիստ պատիժ կստանա Հանիայի սպանության համար, որն աջակցվել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում