Ադրբեջանը հայտնել է 4 զինվորի մահվան մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանական բանակի չորս զինծառայողի դի է հայտնաբերվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։ 

Նախնական վարկածով՝ նրանք մահացել են հուլիսի 30-ին թունավորվելով ծծմբային ջերմային աղբյուրներում լողալիս։ 

Հայերեն العربية Español فارسی Français