Փարիզ-2024. Բռնցքամարտի ընտրանու մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է Չալոյանի մեկնարկային մենամարտից

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտիկ տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանի կատարած աշխատանքից:

«Դավիթը ցույց տվեց այն ամենն, ինչին ունակ էր` ցուցադրելով իր կամային որակները: Իհարկե, կան սխալներ, բայց նա հաղթեց իր կամային որակների շնորհիվ»,- ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ի թղթակիցը` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Վերջինիս խոսքով` գերծանր քաշային կարգում  հեշտ մրցակիցներ չկան` հատկապես Օլիմպիական խաղերի մասնակից բռնցքամարտիկների շարքում: 

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում: Անդրանիկ մենամարտում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցեց Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց առաջին ռաունդում, սակայն հաղթեց հաջորդ երկուսում և գերազանցեց ընդհանուր 3:2 հաշվով:  Հաջորդ մենամարտը Չալոյանը կանցկացնի օգոստոսի 2-ին: 

 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում