Չինաստանը հայտարարել է Ասիայում ինտեգրումը խորացնելու և մատակարարումները պաշտպանելու ցանկության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները ասիական տարածաշրջանի երկրներին առաջարկում են ամրապնդել տնտեսական ինտեգրումը և պատրաստ են համագործակցել միջազգային մատակարարման շղթաները պաշտպանելու համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին  հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին՝ Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի (10+3) արտգործնախարարների հանդիպմանը։

«Մենք պետք է խորացնենք տնտեսական ինտեգրումը և զարգացնենք տարածաշրջանային կապերը», - նախարարի խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը։ «Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ ապահովելու կայուն և անխափան մատակարարման շղթաները»,-նշել է նա։

ԱԳ նախարարը պարզաբանել է՝ 2024 թվականին Չինաստանը նախատեսում է անցկացնել 10+3 ձևաչափով արդյունաբերական շղթաների միացման կոնֆերանս։ «Չինաստանը լիովին կօգտվի տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերությունից, կնպաստի այս համաձայնագրի որակյալ իրականացմանը, կարագացնի ՉԺՀ-ի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների վերսկսումը և շարունակաբար կբարելավի Արևելյան Ասիայում ինտեգրման մակարդակը»,- ​​հավելել է Վան Յին։

 

Հայերեն Français

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է