Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

3 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացմանարարողությունը տևեց 4 ժամ և ամբողջ ընթացքը ուղեկցվեց տեղատարափ անձրևով:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Սեն գետի երկայնքով` մոտ կմ 7 երկարությամբ, մասնակից հավաքականների շքերթը ընդհատվում էր երաժշտական դադարներով և ֆրանսիական մշակույթին բնորոշ մեջբերումներով: Բացման ամբողջ արարողությանը մաս էին կազմում Փարիզի մի շարք մշակութային համալիրները` Լուվրը, Բաստիլյան ամրոցը և Էյֆելյան աշտարակը, որի դիմաց` Տրոկադերո հրապարակում, ընթացավ բուն արարողությունը:

Հայաստանի օլիմպիական հավաքականից բացման արարողությանը մասնակցեցին մարզիկներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, Դավիթ Չալոյանը, Երվանդ Մկրտչյանը, բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և ՀԱՕԿ ներկայացուցիչները:

Բացման արարողության ընթացքում ջահի փոխանցումավազքին մասնակցեցին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանը, թենիսիստ Ռաֆայել Նադալը և մի շարք այլ մարզիկներ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառվեց Լուվր թանգարանի հարակից տարածքում: Կրակը վառեցին ֆրանսիացի ձյուդոիստ Տեդի Ռիները և արագավազորդ Մարի-Ժոզե Պերեսը:Օլիմպիական կրակի վերջին հանգրվանը` հսկայական օդապարիկն էր, որը խաղերի ընթացքում կլինի Փարիզի երկնքում: Բացման հանդիսավոր արարողության վերջին կատարում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնին էր, ով 2 տարվա դադարից հետո, կրկին վերադարձավ մեծ բեմ` Էյֆելյան աշտարակի վրա կատարելով Էդիթ Պիաֆի Hymne à l'amour երգը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը: 

Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 

Ամեն 4 տարին մեկ անցկացվող խաղերին, այս տարի մասնակցում է 10, 500 մարզիկ: 32 մարզաձևերում միմյանց դեմ կմրցեն 206 ազգությունների ներկայացուցիչներ, կխաղարկվի 329 մեդալային հավաքածու: Բացի Փարիզից, օլիմպիական մրցաշարեր կանցկացվեն նաև Ֆրանսիայի մի քանի այլ քաղաքներում: 

 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Français

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ  փուլի մրցումները