Լեհաստանում վտանգավոր մանրէով վարակվելու դեպքեր են գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի մի քանի հիվանդանոցներում արձանագրվել են New Delhi (NDM) վտանգավոր մանրէով վարակման դեպքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Gazeta.pl-ն։

Նշվում է, որ այդ մանրէն հայտնաբերվել է Վարշավայի մասնագիտացված հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի մի քանի հիվանդների մոտ: Ավելի վաղ վարակը նկատվել էր Պոզնանի բազմապրոֆիլ հիվանդանոց դիմած 10 անձանց մոտ:

Մանրէն ի թիվս այլ ախտերի առաջացնում է թոքաբորբ, միզուղիների կամ մարսողական համակարգերի բորբոքում։

Երկրի բուժհաստատություններում արդեն իսկ ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցներ։

NDM-ն Klebsiella pneumoniae մանրէի շտամ է, որը դիմացկուն է հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար