ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ընտրական գործընթացների բարեփոխումների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության, կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած կառույցների կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու համատեղ աշխատանքն ընտրական համակարգի զարգացման և ժողովրդավարության խթանման ուղղությամբ։