Աշխարհ

Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը

2 րոպեի ընթերցում

Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի Սկուպշչինայի (խորհրդարանի) պատգամավորները 44-րդ նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատել են կառավարության մի քանի անդամների՝ երկրի վարչապետ Միլոյկո Սպայիչի նախաձեռնած փոփոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս կառավարությունը կաշխատի ևս 3,5 տարի, և այդ ընթացքում մենք կհասնենք պատմական արդյունքների, - նշել է Սպայիչը: - Այսօր պատմական օր է Չեռնոգորիայի համար: Օր, երբ երկիրը որոշել է, որ չի ցանկանում լինել աղքատ երկիր, այլ ցանկանում է լինել աշխարհի ամենահարուստ և հաջողակ երկրների ակումբում»։

Նիստի ընթացքում հաստատվել են փոխվարչապետները,  նախարարությունների ղեկավարները, որոշումներ են ընդունվել խորհրդականների և պետական ​​քարտուղարների նշանակման վերաբերյալ։ Այսպիսով, Չեռնոգորիայի կառավարությունում աշխատանքի կանցնեն 7 փոխվարչապետներ, 24 նախարարությունների ղեկավարներ և 1 առանց պորտֆելի նախարար։

Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2023 թվականի հունիսի 11-ին։ «Եվրոպան հիմա» շարժումը Սպայիչի գլխավորությամբ Սկուպչինայում ստացել է 81 մանդատներից 24-ը, երկրորդ տեղում է «Միասին: Հանուն ապագայի, որը պատկանում է ձեզ» կոալիցիան (21 տեղ), երրորդ տեղում է «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» կոալիցիան (13 տեղ): Օգոստոսի 10-ին, ստանալով կառավարություն ստեղծելու մանդատ, Սպայիչը հայտարարել է, որ այն լինելու է եվրոպամետ։ Նա մի քանի կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն է կազմել հոկտեմբերի 31-ին։

Միլոյկո Սպայիչը Եվրամիությանը Չեռնոգորիայի անդամակցության կողմնակից է։ Երկիրը ԵՄ անդամակցության թեկնածու է 2010 թվականից։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների «համապատասխան փուլում»

Ռուսաստան

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների «համապատասխան փուլում»

Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե

Վրաստան

Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե

Վրաստանի ՊԱԾ-ն Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստման հետաքննություն է անցկացնում

Վրաստան

Վրաստանի ՊԱԾ-ն Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստման հետաքննություն է անցկացնում

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

Աշխարհ

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման  հետևանքով 18 մարդ է զոհվել

Աշխարհ

Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման  հետևանքով 18 մարդ է զոհվել

Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո

Աշխարհ

Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից՝ համաձայն Reuters/Ipsos-ի հարցումների

Միացյալ Նահանգներ

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից՝ համաձայն Reuters/Ipsos-ի հարցումների

Եվրոպական ինդեքսներ- 23/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 23/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 23/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 23/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ- 23/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ- 23/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում