Աշխարհ

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Մայիսից ի վեր Հյուսիսային Կորեայից ուղարկված ավելի քան 3000 փուչիկ է ընկել Հարավային Կորեայի տարածքում։ Փուչիկներում եղել է աղբ, ինչպես օրինակ՝ ծխախոտի մնացորդներ, ապալիցքավորված մարտկոցներ և նույնիսկ գոմաղբ։ 

Ի պատասխան՝ Հարավային Կորեան սկսել է բարձրախոսով քարոզչական բնույթի նյութերի և K-pop երաժշտության հեռարձակումները ապառազմականացված գոտու երկայնքով։

Նախագահական պալատում ընկած աղբում, ըստ պաշտոնյաների, վնասակար կամ աղտոտող նյութեր չեն հայտնաբերվել։ 

«Հյուսիսային Կորեայի գործողություններն, ակնհայտորեն, խախտում են միջազգային օրենքը և լրջորեն սպառնում մեր քաղաքացիների անվտանգությանը», - ավելի վաղ ուղարկված փուչիկների առնչությամբ արված հայտարարության մեջ ասել է Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեն։ 

CNN-ը հիշեցնում է, որ տարիներ շարունակ հարավկորեացի ակտիվիստները և հյուսիսկորեացի դասալիքները փուչիկներ են ուղարկել դեպի Հյուսիսային Կորեա. դրանցում եղել են այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին քննադատող նյութեր, ինչպես նաև USB կրիչներ՝ K-pop երաժշտությամբ և հարավկորեական հեռուստատեսային շոուներով, որոնք խստորեն արգելված են ԿԺԴՀ-ում։

Հուլիսի սկզբին Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չենը, հայտնել էր, որ իր երկրում և սահմանի մոտ գտել են Հարավային Կորեայից ուղարկված «կեղտոտ թռուցիկներով» տասնյակ փուչիկներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում