Միացյալ Նահանգներ

Բայդենը ուղերձով դիմելու է ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Բայդենը ուղերձով դիմելու է ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՍՄՆ-ի Գործող նախագահ Ջո Բայդենը հուլիսի 24-ին ուղերձով կդիմի ժողովրդին՝ խոսելով ընտրապայքարից դուրս գալու իր որոշման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

«Նախագահ Բայդենը չորեքշաբթի պետք է ելույթ ունենա իր վերընտրվելու արշավը դադարեցնելու իր որոշման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 21-ին Ջո Բայդենը հայտարարեց նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Նոր թեկնածուի առաջադրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության համագումարում, որը կանցկացվի օգոստոսի 19-ից 22-ը Չիկագոյում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում